Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Բծավոր տիֆ (մանկական տարիքի)

Սուր տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է տենդով, թունավորումով, նյարդային համակարգի գերակշռող ախտահարումով և մաշկի տարածված կետավոր արյունազեղումներով ու վարդացանով։

 

էթիոլոգիան։ Հարուցիչը Պրովաչեկի ռրկետսիան է, որն անշարժ, գրամբացասական միկրոօրգանիզմ է։ Ներբջջային պարազիտ է։ Անցնելով օրգանիզմ` ներդրվում է էնդոթելի և շճաթաղանթների բջիջներում։ Այն բավական կայուն է արտաքին միջավայրում։ Սենյակային ջերմաստիճանի պայմաններում ոջիլների արտաթորանքներում պահպանվում են 4 ամիս, սառը պայմաններում՝ մինչև 1 տարի։

 

Էպիդեմիոլոգիան։ Վարակի հիմնական և միակ աղբյուրը հիվանդ մարդն է։ Հիվանդության վարակելիության շրջանը կազմում է 20-21 օր (ընդգրկում է թաքնված շրջանի վերջին 1-2 օրը, հիվանդության ամբողջ ժամանակահատվածը և լավացման փուլի 1-2 օրը)։ Վարակը հիվանդ մարդուց առողջին փոխանցվում է հագուստի ոջիլի (միջանկյալ տեր) միջոցով։ Գլխի ոջիլի դերը, որպես փոխանցման մեխանիզմի, երկրորդային է։ Ռիկետսիաները` հիվանդից անցնելով ոջիլի ստամոքսաաղիքային տրակտ, սկսում են բուռն զարգանալ և վարակումից 8-9 օր հետո ոջիլը դառնում է վարակիչ։ Ոջիլի արտաթորանքների միջոցով ռիկետսիաները անցնում են մաշկային ծածկույթների վրա, որտեղից քորելու հետևանքով (վերնամաշկի ամբողջականության խախտման դեպքում) անցնում են արյան մեջ, որն էլ համարվում է վարակային պրոցեսի սկիզբը։ Ընկալությունը, անկախ տարիքից, բավական բարձր է և ունի սեզոնային բնույթ՝ ձմեռ, վաղ գարուն։

 

Պաթոգենեզը։ Բծավոր տիֆի զարգացման մեխանիզմում կարելի է առանձնացնել հետևյալ էտապները։

 

  • Ռիկետսիաների ներթափանցումը օրգանիզմ և նրանց ամրացումը անոթների էնդոթելում (թաքնված շրջան)՝ վարակային անոթաբորբի (վասկուլիտի) զարգացման նախնական շրջան։
  • էնդոթելային բջիջների քայքայում և ռիկետսեմիայի ու տոքսինեմիայի զարգացում (կլինիկական ախտանիշների ծաղկման շրջան):
  • Բոլոր օրգաններում անոթային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ՝ պարալիզային գերարյունություն։
  • Մազանոթներում ախտահատուկ դեստրուկտիվ-պրոլիֆերատիվ պրոցեսների զարգացում, բնորոշ մակարդուկների և գրանուլոմաների առաջացում։
  • Օրգանիզմի պաշտպանողական ուժերի ակտիվացում, սպեցիֆիկ իմունաբանական վերակառուցում, իմունիտետի զարգացում և առողջացում։

 

Բրիլլի հիվանդությունը պատճառականությամբ նույն բծավոր տիֆն է, սակայն որոշ կլինիկահամաճարակային առանձնահատկություններով։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ձևակերպման Բրիլլի հիվանդությունը ձևակերպվում է այսպես՝ «բծավոր տիֆի հարուցիչը անորոշ երկար ժամանակով կարող է մնալ օրգանիզմում և տևական գաղտնի-անախտանշային ժամանակահատվածից հետո, առաջացնել հիվանդության ռեցիդիվ», որն ընթանում է ավելի թեթև և ատիպիկ։

 

Կլինիկան։ Թաքնված շրջանը 6-25 օր է (միջին հաշվով 11-14 օր)։ Բծավոր տիֆն իր ընթացքով պատկանում է բնորոշ ցիկլային վարակների շարքին։ Ըստ ընթացքի բաժանվում է 3 փուլի՝

 

  1. նախնական կամ նախացանային շրջան (հիվանդության 4-5 օրը),
  2. ծաղկման շրջան (5-10-12 օր)  
  3. առողջացման շրջան։

 

Ըստ ծանրության աստիճանի լինում են`

 

  1. թեթև,
  2. միջին ծանրության,
  3. ծանր,
  4. գերծանր ձևեր։

 

Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է ջերմության սուր բարձրացումով, հազվադեպ կարող են լինել նախանշանային երևույթներ։ Ջերմությունը հասնում է բարձր թվերի առաջին 2 օրվա ընթացքում, երրորդ օրվանից սկիզբ է առնում կայուն, հյուծող ջերմային վիճակ՝ 38-39°, որը պահպանվում է ամբողջ նախացանային շրջանում՝ 8-10-13 օր։ Ցանավորմանը նախորդող օրերին կարող է նկատվել ջերմության թեթևակի իջեցում, առանց հիվանդի ինքնազգացման բարելավման։

 

Ռեկոնվալեսցենցիայի շրջանում ջերմության անկումը կրում է արագացած լիզիսի բնույթ։

 

Ընդհանուր առմամբ ջերմային շրջանը տևում է 12-16 օր։ Ջերմության բարձրացմանը զուգահեռ նկատվում են արտահայտված գլխացավեր, գլխապտույտ, անքնություն, թուլություն, նողկանքի զգացում։ Հիվանդը ձեռք է բերում բնորոշ տեսք՝ դեմքը լինում է փքված, դեմքի ու պարանոցի մաշկը գերարյուն, աչքերը փայլուն, սկլերաները արյունալեցված («կարմիր աչքեր՝ կարմիր դեմքի վրա» կամ «ճագարի աչքեր»)։ 2-րդ-3-րդ օրը փափուկ քիմքի լորձաթաղանթի վրա հայտնվում է ներցան (էնանթեմա) կարմիր արյունազեղումների ձևով (Ռոզենբերգի ախտանիշ)։ 3-4 օրը աչքի շաղկապենում արտահայտվում է մուգ-բոսորսւգույն-ցիանոտիկ ներցանը (Կիարի-Ավցինի ախտանիշ)։ Հիվանդության այս նախնական շրջանում կարող է լինել հաճախասրտություն, սրտի տոների խլացում, զարկերակային ճնշման անկում։ Մաշկի վրա ցանային տարրերը դեռևս բացակայում են, սակայն մազանոթների փխրունության հետևանքով մանր կետավոր արյունազեղումների ձևով դրական են «կսմթոցի» և «լարանի» ախտանիշները։

 

Հիվանդության 4-5 օրից, սովորաբար զարգանում է բնորոշ վարդացան, արյունապետեխային ցանավորում։ Ցանն առատ է, տարատեսակ, տափակ բնույթի ու տարբեր չափերի, բարձրանում է մաշկի մակերեսից, սեղմելիս անհետանում է։ Ցանային տարրերը հիմնականում տեղակայվում են իրանի կողմնային մակերեսներին, մեջքի վրա, ենթանրակային և անութային շրջաններում, վերին վերջույթների ծալիչ մակերեսներին։ Հազվադեպ ցան կարող է լինել նաև դեմքին, ափերին, ազդրերի ներսի մակերեսներին։ Ցանը կարող է լինել`

 

  • առաջնային՝ մանր, կետավոր արյունազեղումների ձևով,
  • երկրորդային, երբ վարդացանի կենտրոնում առաջանում է արյունազեղում։

 

Վերջինս կարևոր ախտացուցիչ նշանակություն ունի բծավոր տիֆի ախտորոշման համար։ Վարդացանը առանց որևէ հետքի վերանում է հիվանդության 10-14 օրը։ Ցանային շրջանում ավելի խիստ են արտահայտվում սրտանոթային համակարգի շեղումները, հնարավոր է անոթային կոլապսի զարգացում։ Բնորոշ փոփոխություններ են զարգանում նաև կենտրոնական նյարդային համակարգի կողմից՝ հաճախակի և տանջող բնույթի գլխացավեր, էյֆորիա, շատախոսություն, երբեմն հոգեշարժ (փսիխոմոտոր) գրգռված վիճակ, տենդային շրջանում ուղեղաթաղանթային ախտանիշներ, գիտակցության, ժամանակի և տարածության մեջ կողմնորոշման խանգարումներ, հալուցինացիաներ, երբեմն ագրեսիվություն՝ ինքնավնասման փորձով, զառանցանք։ Վերջինս կախված ծանրության աստիճանից, կարող է տևել 3-9 օր։ Անքնությունը բծավոր տիֆի մշտական ուղեկցող ախտանիշներից է։ Հաճախ հայտնաբերվում է նկատելի ստատիկ տրեմոր՝ լեզվի հրոցանման շարժումներով միջին գծից աջ կամ ձախ (Գովորով -Գոդելյեի ախտանիշ)։ Շնչական և ստամոքսաաղիքային համակարգերի կողմից էական շեղումներ չեն նկատվում։ Միզային օրգանների կողմից՝ օլիգուրիա, իշուրիա, սպիտամիզություն և այլն։

 

Ծայրամասային արյան կողմից՝ լեյկոցիտոզ, նեյտրոֆիլյոզ, մոնոցիտոզ։ Սկսած հիվանդության երրորդ օրից մինչև 10-12 օրը, որպես պարտադիր և մշտական ախտանիշ, զարգանում է հեպատո-սպլենոմեգալիա:

 

Բարդությունները՝ կոլապս, ստորին վերջույթների փտախտային փոփոխություններ, թրոմբներ, թրոմբոէմբոլիաներ, հարականջաբորբեր, ականջաբորբեր, բրոնխոնևմոնիաներ։ Կապված երկրորդային մանրէական ֆլորայի ակտիվացման հետ կարող են առաջանալ նաև սեպտիկ բնույթի բարդություններ։

 

Ախտորոշումը։ Հիմնված է բնորոշ կլինիկական և համաճարակային տվյալների վրա։ Սակայն ախտորոշման լիարժեք հաստատման համար կարևոր նշանակություն ունեն նաև շճաբանական հետազոտման տվյալները՝ Վեյլ-Ֆելիքսի, ռիկետսիայի ագլյուտինացիայի (ՌԱՌ) կոմպլեմենտի կապման և անուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիաները։ Ախտորոշիչ են համարվում 1:160 և ավելի նոսրացումները։

 

Տարբերակիչ ախտորոշման համար պետք է ժխտել հետևյալ հիվանդությունները. հիվանդության նախնական շրջանում՝ գրիպը, թոքաբորբը, մենինգոկոկային մենինգիտը, արյունահոսական տենդը, հիվանդության ծաղկման շրջանում՝ հետադարձ տիֆը, վարակային մոնոնուկլեոզը, սեպսիսը, կարմրուկը, սիֆիլիսը և այլ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ցանով:

 

Բուժումը։ Կոմպլեքսային է՝ ախտածնական, պատճառական և ախտանշական։ Ներկայումս հակաբիոտիկների օգտագործումը հնարավորություն է տալիս զգալի կրճատել տենդային շրջանը (2-3 օր) և գրեթե բացառել բարդությունները։ Մեծ նշանակություն է տրվում նաև ինֆուզիոն թերապիային, վիտամինների, հակամակարդիչների, սրտային գլյուկոզիդների, տոնուսավորող պատրաստուկների, հանգստացնող միջոցների կիրառմանը։ Բծավոր տիֆի բուժման կոմպլեքսում կալցիումի պատրաստուկների և K վիտամինի օգտագործումը խիստ հակացուցված է։ Մանր դեպքերում կազմակերպվում է նաև հորմոնաթերապիա։ Մեծ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի խնամքի և սնուցման հարցերին, անհատական քույրական հսկողության սահմանմանը։ Խիստ անկողնային ռեժիմ պետք է պահպանվի ամբողջ տենդային ժամանակահատվածում և հետո ևս 5-6 օր։ Նորմալ ջերմության հաստատման 7-8-րդ օրը թույլատրվում է քայլել, իսկ չբարդացած դեպքերում ռեկոմվալեսցենզիայի 12-րդ օրը հիվանդին կարելի է դուրս գրել։

 

Կանխարգելումը։ Կանխարգելիչ միջոցառումները պետք է վերաբերվեն համաճարակային շղթայի բոլոր երեք օղակներին՝ հիվանդ-միջանկյալ տեր (ոջիլ) -ընկալ օրգանիզմ։ Կազմակերպվում է լիարժեք դեզինսեկցիա (վարակազերծում), սպիտակեղենի և հագուստի կամերային դեզինֆեկցիա (ախտահանում): Վարակի օջախում սահմանվում է 71-օրյա հսկողություն։ Յուրաքանչյուր կասկածելի դեպքում կատարվում է պարտադիր հոսպիտալացում։ Ախտահատուկ կանխարգելիչ միջոցառումները դեռևս լիարժեք և արդյունավետ չեն, քանի որ բծավոր տիֆը համաճարակային տեսանկյունից ներկայումս համարվում է վերացած, ուստի ախտահատուկ կանխարգելումը կորցնում է իր հրատապությունը։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ